Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն «առողջ տրամաբանությունից զուրկ» է որակել Ֆրանսիայի Սենատի բանաձեւը

Նոյեմբեր 26,2020 13:13

Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, զուրկ է առողջ տրամաբանությունից և սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունները այդ խնդրի լուծման գործում: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը օրինակ է այն բանի, թե ինչպես են արհամարհվում միջազգային իրավունքի, լեգիտիմության և արդարության ամենահիմնական սկզբունքները՝ արտաքին քաղաքական նկատառումներով: Մենք հերքում ենք որոշման մեջ Թուրքիայի հասցեին հնչեցված չհիմնավորված նկրտումները»,- ասվում է հայտարարության տեքստում:

Նշվում է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումից հասկանալի է դառնում, թե ինչու «համանախագահների կողմից (որոնք պետք է չեզոք լինեն) անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եղել է միակողմանի և չի կարողացել լուծել այս հարցը»:

«Հայաստանի ագրեսիայից և սադրանքներից հետո Ադրբեջանը տվեց անհրաժեշտ պատասխան և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը՝ ազատագրելով իր տարածքը, որն օկուպացվել էր մոտ 30 տարի առաջ: Սա հանդիսանում է նրա իրավունքների մարմնավորումը, քանի որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը հայկական կողմին կարգադրում են անհապաղ և անվերապահորեն լքել Ադրբեջանի օկուպացված տարածքները,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:- Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանին ուղղված կոչը՝ լքել իր տարածքները, որոնք նա փրկել է օկուպացումից, անհեթեթ, կանխակալ և փաստերից կտրված ընկալման դրսևորում է, որը չի կարելի լուրջ ընդունել: Առողջ տրամաբանությունից զուրկ այդ որոշումը նաև սահմանափակում է Ֆրանսիայի հնարավորությունները՝ իրական ներդրում ունենալու խնդրի լուծման գործում»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30