Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Այվազյան. «Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել»

Նոյեմբեր 26,2020 13:08

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր ամբողջ խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով հարցին՝ զինադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարությունն արդյոք մեր դիվանագիտության ձախողումն է։

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը թե՛ մինչեւ պատերազմական իրավիճակի եւ թե դրանից հետո։ Պարոն Այվազյանն ասաց՝ մենք դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել։

Անդրադառնալով իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին, պարոն Այվազյանն ասաց՝ իրեն ճանաչողները գիտեն, թե ինքն ինչ մարդ է․ «Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախեւառաջ ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է, բոլորիս պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ՝ բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առջեւ»։

Թե այս փաստաթղթում որն է դրական կետը մեզ համար, նախարարն ասաց՝ դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30