«Նմանօրինակ ձևակերպումները լրատվականների հասցեին պետք է բացառվեն». Գառնիկ Իսագուլյանի վիրավորական արտահայտությունը «Մեդիա պաշտպանն» անընդունելի է համարում
Նոյեմբեր 26,2020 11:35
Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանն իր ասուլիսից առաջ, անբարոյականի զավակ է անվանել այն լրատվականներին, որոնք չեն լուսաբանում իր ասուլիսը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման հայտարարությունը։ Լրատվականներն ազատ են իրենց գործունեության մեջ։ Նմանօրինակ ձևակերպումները լրատվականների հասցեին պետք է բացառվեն։
Գառնիկ Իսագուլյանն ինքը լրատվամիջոցի տնօրեն է, և նման արտահայտությունը չի բխում գործընկերային շահերից։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: