Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատի բանաձևը սադրանք է որակել

Նոյեմբեր 26,2020 11:12

Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կոչ է արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարող է գնահատվել միայն որպես սադրանք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով ֆրանսիացի խորհրդարանականների բանաձևը:

«Սենատի կողմից միանգամայն կանխակալ բանաձևի ընդունումը կարող է գնահատվել միայն որպես սադրանք: Ֆրանսիայի հայերը կարծես թե լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ բանաձևը չունի իրավական ուժ: «Բայց հաշվի առնելով այդ փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդի մանդատ, լուրջ կասկածներ է առաջացնում այդ երկրի չեզոքության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Ֆրանսիայի Սենատին «կանխակալ բանաձևեր ընդունելու փոխարեն զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու առաջընթացին»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30