Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու իրավիճակը նույնքան խայտառակ աստիճանի հասցրած թիմն ունակ չէ որևէ ձևով մեզ համար շահեկան դիրքավորում ապահովել». Տիգրան Աբրահամյան. «Փաստ»

Նոյեմբեր 26,2020 11:16

Ստորագրված փաստաթղթով մենք զրկվեցինք մեր հայրենիքի շատ մեծ հատվածից, և դրանով իսկ, բացի մարդկային և տարածքային մեծ կորուստներից, նաև անվտանգային շատ մեծ սպառնալիքներ ստեղծեցինք Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների և հենց ուղիղ Հայաստանի համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի տեսանելի բնույթի ու արդեն առկա հետևանքների մասին, անդրադարձել նաև քաղաքական որոշ հարցերի:

Անդրադառնալով իշխանության վարքագծին, այն իրողությանը, ըստ որի՝ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո որևէ կերպ հեռանալու ցանկություն չկա, Տ. Աբրահամյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի չհեռանալն առաջին հերթին խոսում է նրա բարոյական նկարագրի մասին, որովհետև այսպիսի իրավիճակի, նման արդյունքի պարագայում ինչ իշխանություն էլ լիներ, անունը ինչ էլ լիներ, պետք է հեռանար՝ հենց միայն բարոյական կոնտեքստը հաշվի առնելով:

Եթե մենք ուզում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալ, ապա չկա այլ ճանապարհ, քան այս իշխանության հեռացումն է: Չեմ խոսում մնացած գործընթացների մասին, բայց քաղաքական առաջին քայլը հեռացումն է, ինչը հնարավորություն կտա գալ մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակում ինչ-որ բան փոխել, Հայաստանի այս ողբերգական իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն ստանալ: Այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դրանք իրականացնել»: Ինչ վերաբերում է հեռացման պահանջին զուգահեռ դաշտ նետվող թեզերին, օրինակ՝ նաև «նոր պատերազմ ցանկանալու» տրամաբանության մեջ, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Փորձում են պատերազմով վախեցնել մեր հանրությանը, հատկապես նրանց, ովքեր զինծառայողներ, պահեստազորով կամ կամավորական խմբերով Արցախ մեկնած հարազատներ ունեն:

Փորձում են պատերազմով վախեցնել և քողարկել այն ամենը, ինչ արել են: Իրականում ես Հայաստանում չեմ հանդիպում քաղաքական խմբերի, որոնք պատերազմական գործողությունների վերսկսում են պահանջում: Կամ եթե, միգուցե, կան, ապա մեծ թիվ չեն կազմում: Իմ տեսած հիմնական ուժերը, փորձագետները և ուղղակի ակտիվ քաղաքացիներն այս իշխանության հեռացում են պահանջում, ինչը պետք է հնարավորություն տա հաջորդ իշխանությանը գալ ու որևէ արդյունքի հասնել գոնե այն ուղղություններում, որտեղ բանակցելու տեղ է մնացել: Մենք վերոնշյալում խոսում էինք մեխանիզմների մասին: Եթե չկա մեխանիզմ, նշանակում է՝ դեռևս դա բանակցված չէ, թեպետ ես նշել էի նաև երկրորդ տարբերակի մասին: Ամեն դեպքում, եթե բանակցված չէ, ապա հասկանալի է, որ խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու իրավիճակը նույնքան խայտառակ աստիճանի հասցրած թիմն ունակ չէ որևէ ձևով մեզ համար շահեկան դիրքավորում ապահովել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30