Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն փորձում է զսպել դոլարի «թռիչքը». աղքատության մակարդակը կբարձրանա՞. «Փաստ»

Նոյեմբեր 26,2020 10:33
dolar

Ներկայում դոլարի փոխարժեքը կազմում է 520-522 դրամ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԿԲ-ն լծված է դոլարի կուրսի զսպմամբ։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցել է, որ իրականում դոլարի փոխարժեքը ներկայումս տատանվում է 575-580 դրամի սահմանում, իսկ ԿԲ-ի կողմից օրական ծախսվում է մոտ 100 հազար դոլար, որպեսզի կարողանան զսպել դոլարի «թռիչքը»։ «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս վիճակն ուղղակիորեն ազդելու է գների վրա:

«Մենք ավելի շատ ներմուծվող ապրանք ենք սպառում, և նշված միտումները ուղղակի չեն կարող չազդել այդ ապրանքների գնաճի վրա: Դրա հետևանքով աղքատության մակարդակը բարձրանալու է»,-ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս կառավարությունից միակ ու առավելագույն սպասելիքը, որը կա, «հանցավոր անգործությունն է, եթե, իհարկե, չդիտարկենք ոչ նպատակաուղղված կամ անգրագիտության արդյունքում տարվող ավելի վատ տնտեսական քաղաքականությունը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30