«Ժամանակ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):
– Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Ի՞նչ սպասենք Ֆրանսիայի կառավարությունից, նախագահ Մակրոնից:
– Նախ և առաջ շեշտը պետք է դնել բուն քվեարկության վրա: Գրեթե ամբողջ Ծերակույտը «այո» քվեարկեց: Սա կարևոր է և ցույց է տալիս, որ խորհրդարանի Մեծ պալատը զորավոր ձայնով «այո» ասաց: Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ սա օրենք չէ, այլ խորհրդարանի որոշում: Այն օրենքի ուժ չունի: Բայց այս քվեարկությունը Ֆրանսիայի կառավարությանը կքաջալերի, որ այն իր չեզոքությունից վերջապես դուրս գա և ուղղություն ցույց տա նաև Միացյալ Նահանգներին: Եվ վերջապես այն հզոր ապտակ է Բաքվին ու Անկարային և այս պայմաններում մի քիչ հույս է տալիս հայերին:
– Ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը:
Կարդացեք նաև
– Հայաստանի կառավարությունը պետք է մշակի Արցախի ճանաչման նախագիծ ու այն ներկայացնի Ազգային ժողովին: Այնուհետև պետք է սպասի Ֆրանսիայի Ազգային ժողովի նույն որոշմանը, որը որդեգրեց Ծերակույտը: Դրանից հետո Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի ճանաչել Արցախի անկախությունը:
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: