Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվում էր՝ գոնե պատերազմը եւ մեր ինքնիշխանությունից այս կործանարար նահանջը պետք է նրան ուշքի բերեին եւ հասկացնեին, որ թշնամին սահմանից այն կողմում է, այլ ոչ թե մեր երկրում». «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2020 10:05

Թվում էր՝ գոնե պատերազմը եւ մեր ինքնիշխանությունից այս կործանարար նահանջը պետք է նրան ուշքի բերեին եւ հասկացնեին, որ թշնամին սահմանից այն կողմում է, այլ ոչ թե մեր երկրում։ Որ այսօր ոչ թե Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելով, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելով, քեզ քննադատողների վրա ֆեյքերին «քսի տալով» կարելի է հասնել հաջողության, այլ ամենօրյա դաժան աշխատանքով։ Ոչ թե պետք է Արցախում տիրող իրավիճակի վրա աչք փակել, այլ բանակցություններ վարել, որ այդ փաստաթղթի արդյունքում ստեղծված իրավիճակը փոքր- ինչ բարելավվի։

Երբ դու լուծման կարոտ միլիոնավոր խնդիրները թողած՝ ընկնում ես ընդդիմության հետեւից եւ քեզ մխիթարում ես նրանով, որ կոտրված ու հուսահատ ժողովուրդն Ազատության հրապարակի հանրահավաքներին չի մասնակցում, մեր կորուստները դրանով չեն սահմանափակվում։ Ավելին՝ անգամ կողմնակիցներդ շուտով համոզվելու են, որ քո հեռանալն այլընտրանք չունի։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30