Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է արմատապես վերանայել ՀՀ ներդրումային քաղաքականությունը և զարկ տալ տնտեսության տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը՝ առաջնահերթ նկատի ունենալով հենց ներքին ներդրողներին. Զոյա Թադևոսյան. «Ժամանակ»

Նոյեմբեր 26,2020 09:54

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

-Վարչապետ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ներդրումային միջավայրի վերականգնման համար։

-Պատերազմը ցույց տվեց, որ մեր պարտությունը պայմանավորված էր նաև տնտեսական զարգացման ներուժի ոչ լիարժեք օգտագործումով: Մենք զարգացման հնարավորություններ ունենք, պարզապես ներքին ներդրողները հիմնականում ներդրումներ են կատարել արագ հատույց ապահովող ոլորտներում: Ժամանակն է արմատապես վերանայել ՀՀ ներդրումային քաղաքականությունը և զարկ տալ տնտեսության տեխնոլոգիական, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը՝ ներդնելով դրանց զարգացման տնտեսական, ֆինանսական, վարչական, կազմակերպական բնույթի խթաններ: Առաջնահերթ նկատի ունենալով հենց ներքին ներդրողներին:

Հետպատերազմյան շրջանում որքանո՞վ է իրատեսական ակնկալել ներդրումների մեծ հոսք։

-Ներդրումների ներհոսք ակնկալելու որևէ հիմք չկա: Ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակի երկարաժամկետ կայունացումից: Պատերազմող երկիրը չի կարող նման ակնկալիքներ ունենալ: Բացառվում է:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30