Մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը; Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ ճանապարհային երթեւեկությունը, էլեկտրա եւ ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները աջակցություն են ցույց տալիս տեղի վարչակազմին ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:
Ռուս խաղաղապահները ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը:
Փախստականների վերադարձը եւ շփման գծի երկայնքով խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովվում է մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի վերահսկողության ներքո:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ