Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմն ու այս սպասումները պարզապես արագացրեցին դրամի անկման գործընթացը». «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 26,2020 08:30

«Վերջին օրերին դրամն անշեղ անկում է ապրում: Դրա պատճառները շատ են՝ արտաքին եւ ներքին գործոններով պայմանավորված: Հասկանալի է, որ դրամի արժեզրկումը անհետեւանք մնալ չի կարող եւ այն արդեն ազդել է ներկրվող ապրանքների գնի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ դրամի անկումը սպասելի էր: Որովհետեւ համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամ է երկրում. 9 ամիսների հաշվարկով 9.7 տոկոս տնտեսական անկում ունեցանք: Այդ անկումը, բնականաբար, կավելանա դեռ:

Այո, բայց համավարակով պայմանավորված, այդ օրերին այդչափ անկում չի եղել: Միայն այս օրերին է ժամ առ ժամ անկում նկատվում: Մեր դիտարկմանն ի պատասխան տնտեսագետը պարզաբանեց. «Անկումը կանխատեսելի էր: Արտահանման ծավալները կրճատվել են, ներդրումները պակասել են, սպասելի էր: Դոլար չէին դնում տնտեսությունում: 70 մլն դոլար ավելի շատ հոսել է, քան ներդրվել: Մարդիկ իրենց դոլարը ոչ թե վերաներդնում էին, այլ՝ վերցնում եւ գնում: Պատերազմն ու այս սպասումները պարզապես արագացրեցին դրամի անկման գործընթացը»:

Բայց, տնտեսագետի խոսքերով, իրավիճակից ելքեր կան: Մեզ տնտեսական կուրսի՛ քաղաքականությունն է պետք փոխել: Տնտեսությու՛նն է պետք աշխատեցնել: Արտադրությա՛նն է զարկ տալ պետք: Պետությու՛նը պետք է ակտիվ դեր ստանձնի, այլապես շատ պասիվ է՝ ամեն ինչ մասնավորի հույսին թողնելով: Իսկ պասիվությունը ոչ մի տեղ չի տանում: Պետությու՛նը պետք է աշխատի եւ աշխատեցնի: Խնդիրները ճիշտ առաջադրելուց հետո դրանք հաստատ կարելի է լուծել»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30