Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերելու». Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

Նոյեմբեր 25,2020 22:45

«Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը լուրջ խնդիր է։ Բոլոր հետեւանքները պետք է հաշվի առնել որոշում կայացնելուց առաջ։ 1991թ.-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախություն, եւ ոչ մի պետություն դեռ չի ճանաչել այն, անգամ՝ Հայաստանը»,-Ֆրանսիայի սենատում այսօր Լեռնային Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը։

Հիշեցնենք, որ սենատն այսօր ընդունեց բանաձեւ, որով կառավարությանը կոչ է անում ընդունել Արցախի անկախությունը։

Պաշտոնյան հարցադրում արեց. «Գործադիրը պարտավոր է ինքն իրեն հարց տալ՝ այս քայլը օգտակար կլինի՞ հենց Լեռնային Ղարաբաղին։ Ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերելու՝ ոչ Լեռնային Ղարաբաղին, ոչ ՀՀ-ին, ոչ Ֆրանսիային, եւ ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի անդամ է Ֆրանսիան։ Խնդրի լուծում չի կարող լինել միակողմանի քայլի  միջոցով: Բանակցությունների շարունակականության ապահովման համար կողմերին հարկավոր է, որպեսզի համանախագահներն օգնեն իրենց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կարճ ասա՝ մինչև ԱՄՆ-ը չճանաչի,մնացած ճանաչումները կոպեկ չարժեն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30