Այսօր կյանքի 60-րդ տարում կյանքից հեռացել է լեգենդար ֆոուտբոլիստ, Արգենտինայի ազգային հավաքականի կազմում աշխարհի 1986 թվականի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնան, որը ֆուտբոլի արքա Պելեի հետ հավակնում էր նաեւ 20-րդ դարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:
Ըստ հրապարակված տեղեկությունների, մահվան պատճառ դարձել է սրտի կանգը: Մարադոնան մի քանի շաբաթ առաջ ինքնազգացողության վատթարացում էր ունեցել, որից հետո հոսպիտալացվել էր եւ վիրահատվել: Բայց այս անգամ բժիշկներին չի հաջողվել փրկել սպորտի լեգենդի կյանքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ