Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի և Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի և ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /Libor Spimr/ տեղեկացա, որ ադրբեջանի և թուրքիայի պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից և ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:
Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելիության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ և անպատժելի են զգում անգամ Եվրոպայում:
Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է»:
Կարդացեք նաև
Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի և Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի և...
Posted by Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян on 2020 թ. նոյեմբերի 25, չորեքշաբթի