Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա: Դա նախ եւ առաջ փրկություն է այդ անձի համար». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 25,2020 22:11

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» մամուլի ակումբում խոսելով Արցախյան պատերազմում հրադադար հաստատելու մասին նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված ոչ հայանպաստ եռակողմ հայտարարության մեջ տեղ գտած իրավական բազմաթիվ թերությունների շուրջ՝ նշեց, որ որոշ բաներ կարելի է շտկել, սակայն դրա համար կա նախապայման:

«Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա: Դա նախ եւ առաջ փրկություն է այդ անձի համար: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ անձի շարունակական մնալը կամ անգործությամբ է հանցագործություն գործում, կամ սխալ գործողություններով ավելացնում է իր մեղքի բաժինը: Այս առումով ես որպես իրավապաշտպան կոչ եմ անում. պետք չի շարունակել, պետք չի կուտակել այդ մեղքերը: Ինչքան շուտ ինքը դուրս գա, այնքան քիչ կլինի այդ մեղքի բաժինը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30