Մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իմ անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,- հայտարարեց Ա.Սաղաթելյանը՝ նշելով, որ հնչած հարցադրումներում նկատել է ուղղորդվածություն իր անձի նկատմամբ։ «Մտասեւեռվածություն եմ նկատում ու զգուշավորություն իմ անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ ինձ զերծ պահելու համար»,- նշեց Ա.Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ իր դեմ գործողություններն ուղղորդվում են իշխանության վերնախավի կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: