Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ