Կառավարության շենքի առջեւ այսօր իրադարձությունների պակաս, կարծես, չկար:
Ոստիկանների ուշադրությանն արժանացել էր միջին տարիքի մի տղամարդ, որը շենքի պատի տակ կանգնել էր ձեռքը ծոցագրպանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մարդը մտադիր է ինքնահրկիզվել: Պատճառը ըստ տեղում շրջանառվող լուրերի այն էր, որ նրան ցանկանում են վտարել իր բնակարանից: Ցավոք, մանրամասներ իմանալ չկարողացանք:
Ոստիկանները, բարեբախտաբար կարողացան կանխել ինքնահրկիզման նրա փորձը:
Կարդացեք նաև
Դրանից առաջ ամենայն հավանականությամբ ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող երկու երիտասարդներ անհասկանալի ագրեսիվությամբ հացադուլավորներից ուզում էին «պարզել», թե ինչու են նրանք կռիվ գնալու փոխարեն հիմա հացադուլ հայտարարել: Բարեբախտաբար, այս դեպքում էլ ոստիկանները նրանց հեռացրին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ