Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենան այդ աղբյուրները Ադրբեջանի տիրապետության տակ. ինչո՞ւ հայկական կողմը չփորձեց պահել այդքան կարևոր Քարվաճառը. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 25,2020 18:12

«Ամերիկայի ձայն». Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ պայմանագրի համաձայն նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանը ևս հանձնվեց Ադրբեջանին: Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության համար նշանակալի կարևորություն ունեցող այս շրջանի բնակիչները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, առեղծվածային եմ համարում կատարվածը:

Դադիվանքի բնակիչ, ինժեներ Գրիգորի Գրիգորյանը գյուղը լքող վերջիններից է. «Մենք 25 տարի ապրում էինք այստեղ, տուն կառուցեցինք: Եվ հիմա մեզ համար շատ դժվար է հեռանալ, լքել այս գյուղը, որտեղ մեծացել են երեխաներս և դպրոց են գնացել …»:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ պաշտպանության բանակը թույլ չէր տվել հակառակորդին առաջ շարժվել այդ ուղղությամբ:

«Այստեղ պատերազմ չեղավ: Քարվաճառում պատերազմ չեղավ: Այստեղ ամեն ինչ հանգիստ էր»,-«AFP» գործակալության հետ զրույցում ասել է Գրիգորին:

Ի տարբերություն Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի այլ տարածքների, Քարվաճառի բնակիչներին մի քանի օր ժամանակ է տրվել իրենց իրերը դուրս բերելու համար: Շինարար Արթուր Կիրակոսյանի մոտ ևս հարց է առաջանում, ինչո՞ւ հայկական կողմը չփորձեց պահել այդքան կարևոր Քարվաճառը. «Հայտարարվեց, որ այդ տարածքները կհանձնվեն: Ի՞նչ կարող են անել մարդիկ: Ինչևէ, մեր երկու ժողովուրդները` ադրբեջանցիներն ու հայերը չեն կարողանա միասին ապրել»:

Լեռնային Ղարաբաղի նոր քարտեզը ստիպելու է հայերին և ադրբեջանցիներին կողք կողքի, որոշ հատվածներում նաև իրարից ինչ-որ հարցերում կախված ապրել: Քարվաճառցի աղյուսագործ Գագիկ Յախշիբեկյանը, մինչդեռ, առայժմ նման հեռանկար չի տեսնում:
«Հայերը չեն ցանկանում, որ ադրբեջանցիներն իրենց տներում ապրեն: Ուստի իրենց տները հրկիզում են, ծառերը կտրում, և մարդիկ ամեն ինչ տանում են»,-ասել է նա:

Քարվաճառի դարպասները փակվեցին հայերի առջև՝ ետևում թողնելով մշակութային արժեքներ, պատմական ժառանգություն, միևնույն ժամանակ առաջացնելով բազմաթիվ մտահոգություններ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի անվտանգության շուրջ:
Քարվաճառից են սկիզբ առնում Հայաստանը սնող ջրային աղբյուրներ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենան այդ աղբյուրները Ադրբեջանի տիրապետության տակ: Քարվաճառցի վարորդ Լեռնիկ Դավիդյանի հիմնական անհանգստությունը ևս դա է. «Քարվաճառը, նախևառաջ, հարուստ է իր բնությամբ: Այստեղ մենք ունենք չորս գետեր, և նրանցից երկուսը ջուր են մատակարարում Հայաստանին»:

Արուս ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30