Լրագրողներն այսօր ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքվեցին՝ Վազգեն Մանուկյանը վարչապետի լա՞վ թեկնածու է: Պարոն Վանեցյանը, որը եկել էր հացադուլ հայտարարած անձանց տեսակցության, պատասխանեց, որ Վազգեն Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում նաեւ բանակաշինության գործում ավանդ է ներդրել. «Եթե լինի նման հարց, կարող է նրա փորձն օգտագործվել»:
Դիտարկմանը, թե մամուլում վարչապետի երեք թեկնածուների անուն է նշվում, որոնց մեջ է նաեւ Արթուր Վանեցյանը, նա, ի պատասխան ասաց, որ վարչապետի թեկնածուի հարցը երկրորդական է, քանի որ պայքարը քաղաքական չէ, պաշտոնի համար չէ, ուստի, թե ով կլինի վարչապետը, ըստ պրն Վանեցյանի, կլուծվի կոնսենսուսի միջոցով. «Սակայն չի լինի այնպիսի մարդ, որը հանրային աջակցություն չունի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ