Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ հարբած է եղել եւ ասել է՝ դե Շուշին էլ ձեզ…«инад» է արել». Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 25,2020 16:54

«Այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեմ: Ասել է՝ «սենց որ հանձնեմ, կասեն՝ հանձնեց, դավաճան է, ավելի լավ է՝ «թող գան վերցնեն»: Ասել են՝ «բայց կկոտորվեն»: Ինքն էլ ասել է՝ «ոչինչ, թող կոտորվեն»…բայց վերցրին այնքան, որքան ինքը չէր սպասում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց մինչեւ նոյեմբերի 10-ը արված առաջարկին, որի դեպքում պատերազմն ավելի շուտ կավարտվեր, Շուշին էլ չէր հանձնվի, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Վերջում մենք խնդրել ու աղաչել ենք Ռուսաստանին, որովհետեւ Ստեփանակերտում մնացած մեր 25000-ոց  զինվորական կորպուսը կոտորվելու էր: Զինվորականն էր ժողովրդին ասում՝ փրկեք մեզ…այդ աստիճանի էր նա բանակը հասցրել, որովհետեւ հարավում թշնամու զարգացումը շատ անսպասելի եղավ»,-նշեց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի 10-15-րդ օրը Ռուսաստանի մոտ եղել է մեկ առաջարկ՝ կեսը ձեզ, կեսն Ադրբեջանին. «Այդ կեսում էլ ռուս խաղաղապահն էր մտնելու, որովհետեւ Ռուսաստանն ուզում է այդտեղ տեսնել ռազմաբազա, իսկ դրա համար այսօրվա մեզ մնացած 3000 քառակուսին քիչ է: Այսօր ռուսները հեգնում են մեզ, ձեռ են առնում, թե ինչի այսքան պարտվեցիք, արա…վերջում էլ ջղայնանում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին), ասում են՝ հարբած է եղել, եւ ասել է՝ դե Շուշին էլ ձեզ…«инад» է արել»:

Հրանտ Բագրատյանը նաեւ հաստատեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի խոսքերը, որ պատերազմի օրերին ինչ զինատեսակ որ հարկավոր էր՝ Ռուսաստանը տվել էր. «Ռուսաստանը զենքերն իջեցնում էր Վրաստանի վրայով թռնելով՝ ասելով, թե հումանիտար բեռ է տանում: Բոլորն էլ հասկանում էին, որ դա հումանիտար բեռ չի: Ցանկացած պահի կարող էին խփել այդ ինքնաթիռը: Եթե Ռուսաստանը ոչինչ չտար, բոլոր տեսակի զինամթերքները վերջանալու էին յոթերորդ օրը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Գրված սցենարին ռեժիսորը շատ չնչին փոփոխոթյուն կարող է իրեն թույլ տալ…,այնպես,որ մեր դժբախտությունը նրանում է,որ այդ սցենարը ներկայացվել է վերելակում…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30