Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն այսօր մոտեցել է հացադուլի մեջ գտնվող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 3-րդ օրն է՝ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է իմ գործընկերը»,-լրագրողներին ասաց Մանե Գեւորգյանը։
Նա ասաց, որ Գեղամ Մանուկյանի հացադուլի մասին խոսել է վարչապետի հետ․«Ինքն էլ հարցնում էր՝ ոնց են, ինչ են»։
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետն ինքը չի այցելում Գեղամ Մանուկյանին, խոսնակն այսպես պատասխանեց․«Վարչապետը հիմա աշխատում է»։
Կարդացեք նաև
«Ես որեւէ վայրկյան ակնկալիք չունեմ վարչապետի մոտենալուց, որովհետեւ մեր զրույցից բան չի փոխվելու։ Գոնե երկու օր տեսնում եմ, որ անհետ կորածների հարազատներին է ընդունում, վերջապես 15 օր հետո կառավարությունը սկսեց շարժվել»,-ավելացրեց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Գեղամ Մանուկյանի եւ Գարիկ Ավետիսյանի բողոքին միացել է նաեւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, նա եւս հացադուլ է հայտարարել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ