Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսին 91թ.-ին «Նիվա»-ով քշեց տանկի վրա. տանկիստը մտածեց՝ «էս գիժն ո՞վ ա», շրջվեց ու փախավ». Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 25,2020 16:44

«Ես շնորհակալ եմ իրեն՝ ազնիվ լինելու համար»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի բացահայտումներին՝ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մովսեսն այն տղան է, որը «Նիվա»-ով քշեց տանկի դեմ: 91թ.-ի ամռանն Աղդամում (Ակնա) վերջին երկու տանկն էին գալիս, էլ մարդ չկար: Ոչ հրանոթ կար, ոչ արկ: Մոսին նստեց սպիտակ «Նիվա»-ն ու քշեց տանկի վրա: Տանկիստը մտածեց՝ «էս գիժն ո՞վ ա», շրջվեց ու փախավ: Մոսին այդ տղան է, իմացեք: Եվ դուք նման մարդուն արհամարհում էիք այս պատերազմում, ստորացնում»,-նշեց Բագրատյանը:

Նկատի ունենալով այն փաստը, որ ըստ Մովսես Հակոբյանի հայտարարության՝ տեւական ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին չի ընդունել իրեն, Հրանտ Բագրատյանն ասաց. «Փաշինյանը պետք է դուրս գա, կռանա, ոտքը համբուրի եւ նոր ընդունի նրան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30