Հացադուլ հայտարարած «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ՖԲ էջում հայտնում է
«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։
Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»:
Հիշեցնենք, որ մինչ այս հացադուլավորները 3-ն էին՝ Գեղամ Մանուկյանը, Կիմ Բալայանը եւ Գարիկ Ավետիսյանը: