Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հարավային կորպուսը ոչնչացել է. հրամայել են հակագրոհ անել, եւ այդ հրամանում է, որ ասում են՝ խառնվել է վարչապետի տիկինը». Բագրատյան

Նոյեմբեր 25,2020 16:17

«Թիկունքում խայտառակ բան էր կատարվում: Հարյուր անգամ ավելի վատ էր կազմակերպված, քան սրանից քսանյոթ տարի առաջ: Շատ կարեւոր է, երբ զինվորը կուշտ է, ով ուզում է՝ մարտից առաջ մի քիչ խմիչք ենք տալիս, ունի ծխախոտ եւ տաք է…արա, ես չէի կարող պատկերացնել, որ բանակի կեսից ավելին զրահաբաճկոն չուներ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով պատերազմում թիկունքային կազմակերպչական աշխատանքների խնդիրներին՝ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «93թ.-ին զրահաբաճկոն ունեինք…սկզբից չունեինք, հետո ամեն ինչ ունեցանք: Զոհերի 90%-ը թռչող սարքերից են եղել: Փրթիկ-փրթիկ են արել…մի քանի տեղ գնացել եմ թաղման: Դեպք եմ տեսել, որ բացել են ու տեսել, որ դիակի գլխի հետ լրիվ այլ ձեռք է…այ սենց բանակը նվաստացնե՞ս, այս օրին հասցնե՞ս…»,-հարցադրում արեց Բագրատյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ թշնամու բանակն էլ «եսիմ ինչ» չի եղել. «Եթե լիներ, սա 45 օր չէր տեւի: Մեր դիմաց թուրք չի եղել, մեր զինվորը թուրք չի տեսել, մեր զինվորը տեսել է «Բայրաքթար»…«Բայրաքթար»-ը գալիս ոչնչացնում էր, երկու ժամ հետո նոր իրենց զորքը գալիս էր: Ասում են, որ հարավի ուղղությամբ միայն հայկական զինտեխնիկա է: Հարավից են սկսել գրոհը, որովհետեւ տեղանքը հարթ է: Քարվաճառում, որտեղ լեռներ են, մենք անգամ հաջողություն ունեցանք: Մի պահ մեր տղաները մտան Շահումյանի շրջան: Իսկ հարավում գրոհի երկու պատճառ կար՝ հարթ տեղանքն ու Զանգելանի (Կովսական) ոսկու հանքերը: Մոտ 40 միլիարդ դոլարի ոսկու պաշար: Հարավային կորպուսն ավելի ուժեղ պետք է լիներ: Կորպուսի հրամանատարը վիճակը հասկանում է, ասում, որ հետ քաշվեն լեռները, ամրացնեն, որպեսզի Հադրութը եւ բանը չտանք, Զանգելանն ու Ջաբրայիլը (Ջրական) մեզ պետք չեն…ճիշտ էր ասում ինքը: Բայց հրաման է ստանում հակագրոհ անել, շրջապատել եւ ոչնչացնել թշնամուն: Թվերը պատկերավոր եմ ասում, բայց հազար հոգին ո՞նց շրջապատեն տասը հազար հոգուն…Եվ այդ հրամանում է, որ ասում են՝ խառնվել է վարչապետի տիկինը: Բոլորն են դա ասում: Վարչապետի տիկնոջն ինչ-որ մեկը համոզում է, թե ճիշտը դա է: Նորից եմ ասում՝ մի հոգին տասը հոգուն կարո՞ղ է շրջապատել: Եվ հարավային կորպուսը ոչ թե ջախջախվում է, այլ ոչնչանում: Դրվագ կա, որտեղ հերոս գեներալ Մուրադյանը, անունը պետք է ստուգել, կանգնեցնում է վիրավոր տեղափոխողին, վիրավորին իջեցնում-գցում է, ինքը նստում՝ փախնում: Էս ձեւի ղեկավարությո՞ւն…Փաշինյան Նիկոլ եւ Արմեն Սարգսյան: Որտեղի՞ց եք սրանց գտել բերել…Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան: Այս մարդիկ հիմա իրենց լավ են զգում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30