«Ինձ ապշեցնում էր Արցախի քաղաքացիական բնակչության հերոսությունը, արցախցի կանայք»,- Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում հիացմունք հայտնեց «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:
Նա հիշեց արցախցի 80 տարեկան ռուս տատիկին, իր բնութագրմամբ՝ ռուս «բաբոյին», որը մինչև վերջին վայրկյանը չլքեց Ստեփանակերտը:
Նա ռուս տատիկին հանդիպել է «պադվալներից» մեկում. «Այդ պատմությունը մտել է իմ սրտի մեջ: Ռուս բաբոն էթնիկ ռուս է, իրեն արցախցի ընտանիք է որդեգրել, նա մինչև վերջին պահը քաղաքից դուրս չեկավ, քանի որ իսկապես իր համար դա միայն հարազատ հող չէր, իր թոռներն էին առաջնագծում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ