Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանեցյանն առաջարկում է՝ քաղաքական պայքարը դնել մի կողմ, համախմբվել եւ զբաղվել անհայտ կորած ու գերեվարված զինվորների խնդիրներով

Նոյեմբեր 25,2020 15:10

Այսօր կառավարության առաջ անժամկետ հացադուլ սկսած Գեղամ Մանուկյանին, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին եւ այլոց տեսակցության եկած ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց նաեւ քաղաքացիների հարցերին:

Նրանք նույնպես կառավարության առջեւ էին՝ պահանջելով լուծել անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների հարցերը:

Տեսնելով պարոն Վանեցյանին, քաղաքացիները հետաքրքրվեցին՝ անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների հարցով ի՞նչ քայլեր են ձեռնարկում: Ի պատասխան, Արթուր Վանեցյանն ասաց, որ դա այսօր ամենակարեւոր հարցն է, սակայն ընդդիմության հնարավորությունները սահմանափակ են. «Փորձում ենք բացատրել այս իշխանություններին, որ իշխանության համար պայքարելու փոխարեն, առաջնահերթ պետք է զբաղվել անհայտ կորած զինվորների ճակատագրով: Քաղաքականությունը, պաշտոնը, պահելը զրո է մեկ զինվորի համեմատությամբ»:

Պարոն Վանեցյանի խոսքով, ինքը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, ունի անձնական մեծ կապեր, բայց ինքը պետություն չի, որ կարողանա ինչ-որ բան անել:

«Թող կանչի բոլոր կարող մարդկանց, դնենք մի կողմ քաղաքական պայքարը, ասենք՝ եկեք կպնենք իրար, գնանք ամեն մեկս մի տեղ եւ, եթե ամեն մեկս մի զինվոր էլ գտնի, ձեր աչքերում….»:

Քաղաքացին հարցրեց՝ առաջարկե՞լ եք իրեն: Արթուր Վանեցյանն ասաց՝ ինքը մեզ չի լսում, ասում է՝ դավաճան եք: Պարոն Վանեցյանի խոսքով, եթե հիմա իրեն անձամբ հանձնարարվի, որ գնա այդ հարցով զբաղվի, ոչ մի քաղաքական գործընթացի չի մասնակցի՝ մինչեւ այս ամեն հարցերը չլուծի:

Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ պաշտոնի կռիվ չեն անում, պարզապես ուզում են «անկարող մարդկանց քշել, որպեսզի գան կարող մարդիկ, գործ անեն»:

Քաղաքացին, որի որդին նույնպես անհայտ կորածների ցուցակում էր, հակադարձեց. «Որ հրաժարական պահանջեցինք` ի՞նչ է փոխվելու, մեր երեխաներին մե՞զ են տալու»: Պարոն Վանեցյանն ասաց՝ շուտ պետք է անեիք, շուտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30