Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի իշխանությունները չեն գիտակցում անդունդի եզրով գնալու ներկա պահը և դրա լրջության աստիճանը. Միքայել Մելքումյան

Նոյեմբեր 25,2020 14:34

Փաստորեն Ազգային ժողովի խորհրդի ս.թ. նոյեմբերի 24-ին կայացած նիստում պատգամավորի կարգավիճակի անհամատեղելիության հետ կապված քննարկվող հարցը կայանում է նրանում, որ արձանագրում է իբր Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը՝ իբր ձեռնարկության կառավարիչ մարմիններում իր մասնակցությամբ: Սակայն դա բացարձակ աբսուրդ է:

Զեկուցողին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին իմ հնչեցրած հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում ձեռնարկատիրական գործունեությունը, որևէ պատասխան չստացանք: Իսկ չէ՞ որ այդ անհամատեղելիությունը բխում է նրանից, որ իբր Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվել:

Ի՞նչ անհամատեղելիության մասին է խոսքը, եթե Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել, այսինքն՝ գնումներ չի իրականացրել, ապրանքների իրացման պայմանագրեր չի կնքել, հաստիքացուցակ չի հաստատել, և այլն:

Գագիկ Ծառուկյանն այդ ընկերության միակ բաժնետերն է, և փաստորեն հավատարմագրային կառավարչի կալանավորման հետ կապված անհնարին է դարձել հավատարմագրային ձևով կառավել ձեռնարկությունը, և այն, որ հազարավոր մարդիկ պետք է անգործ մնային նաև հետագայում, ըստ էության ցույց է տալիս, թե ինչով ենք մենք զբաղված:

Զբաղված ենք մի բանով, որը փաստորեն երկսայրի է, մեկը մյուսի պատասխանը չունի: Այսինքն՝ մարդը չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ընդունում է հարց զեկուցողը, բայց անհամատեղելի է: Այդ դեպքում ինչու՞ է դա անհամատեղելի, անհամատեղելիության օբյեկտը ո՞րն է: Որ իբր ինքը մասնակցել է մի նիստի, որի միակ բաժնետերն ինքն է, որևէ մեկը ներկա չի եղել, որ ասի, թե ինքն ինչ կարգավիճակով է մասնակցել կամ չի մասնակցել:

Այստեղ կարևոր փաստարկն այն էր, որ իմ այն պնդմանը, որ չկա ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստ, փաստորեն հարց զեկուցողն ընդունեց, որի մասին ասել է armtimes.com կայքում:

Իսկ եթե չկա, դրանից բխում է մյուս հարցը՝ չկա նաև անհամատեղելիության խնդիր մանդատի հետ: Իբր «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ կառավարիչ մարմիններում մասնակցում է, թե չի մասնակցում, ընդգրկված է այլ հաստիքում, թե չէ, հավատարմագրային կառավարիչ է պատգամավորը, թե չէ… այդպիսի բան չկա: Ստացվում է՝ եթե չի զբաղվել, ուրեմն մեխանիկորեն այդպիսի հարց էլ չի կարող քննարկվել Սահմանադրական դատարանում:

Սա է իրողությունը: Իսկ այն, որ հետպատերազմական մեր երկրի համար այս ծայրաստիճան բարդ պայմաններում, երբ երկիր ենք կորցրել, և գտնվում ենք է՛լ ավելի շատ բան կորցնելու վտանգի առջև, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ինչ է քննարկում, դա նշանակում է, որ երկրի իշխանությունները չեն գիտակցում անդունդի եզրով գնալու ներկա պահը և դրա լրջության աստիճանը: Կապրենք, կտեսնենք:

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30