Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, անդրադառնալով Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անկեղծացավ՝ նման պատերազմում ինքը երբևէ չէր հայտնվել: Նա մանրամասնեց. «Սա աննախադեպ պատերազմ էր: Իմ մասնագիտական 7-ամյա գործունեության ընթացքում այսպիսի զինանոց, որը քաղաքների վրա է կիրառվել, չեմ տեսել: Դա չի վերաբերվում առաջնագծին, այլ օրինակ նրան, որ դու գտնվում ես Ստեփանակերտում, բայց հասկանում ես, որ ոչնչից ապահովագրված չես: Կասետային սմերչը կարող է ցանկացած վայրկյան ցանկացած տեղում պայթել, և դու հնարավորություն չունես թաքնվելու. գոնե առաջնագծում դու կարող ես խրամատում թաքնվել: ԱԹՍ-ների գործոնն այլ պատմություն է: Իսրայելական կամիկաձեները, թուրքական բայրաքթարները, հատկապես պատերազմական գործողությունների առաջին հատվածում, երբ օդային տարածքը փակ չէր, մարդուն կյանքի և մահվան սահմանագիծ էր հասցնում»:
Սեմյոն Պեգովն ասաց՝ այս պատերազմը նման չէ Դոնբասում, Չեչնիայում, Սիրիայում եղածներին: Նման բարձր տեխնոլոգիական պատերազմ չի տեսել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ