Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ սիրելի Ավո,
Այսօր Քո ծննդյան օրն է. կլինեիր 63 տարեկան։
Տարիների այս հեռավորության ողջ ընթացքում անմար հիշատակդ միշտ ոգևորեցուցիչ է եղել, պատգամաբեր սերունդներին՝ տեր կանգնել Հայրենիքին։ Մարտունեցին արեց անհնարն անգամ, որ հուշարձանդ մնա կանգուն, հուշաղբյուրդ՝ հարհոսուն…
Կարդացեք նաև
Այսօր՝ ծննդյանդ օրը, Ֆրանսիայի սենատում մեկնարկել են Արցախի ճանաչման բանաձևի քննարկումներ։ Եւ չնայած Քո և մեր մնացած նահատակների արյամբ գծված Արցախի Հանրապետության սահմաններն արմատապես ձևախեղված են, այնուամենայնիվ, հայրենաշինության սուրբ երազանքներդ ու պատգամներդ հետայսու ևս պետք է լինեն դաս և ավանդ Արցախը պահելու համար։
Շնորհավո՛ր ծնունդդ, լեգենդար զորավար։