Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանում են, որ թերեւս միակ պահանջն ու ճիշտ քայլը հրաժարականը կլինի. Գորիսի համայնքի ավագանու անդամը սպասում է իր կոչի արձագանքներին

Նոյեմբեր 25,2020 12:45

Գորիսի համայնքի ավագանու անդամ Գարիկ Գեւորգյանը երկու օր առաջ դիմել էր ավագանու իր գործընկերներին, Սյունիքի մարզի բոլոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ միանալու  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը, «ոտքի կանգնել եւ փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից»։

«Միեւնույն ժամանակ, կոչով դիմում եմ նաեւ հանրությանը՝ համախմբվելու պետականության պահպանման համար կարեւոր գաղափարների շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։ Այս վճռորոշ եւ ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ եւ կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի եւ Արցախի»,–նշել էր ավագանու անդամը իր կոչում։

Aravot.am-ը Գարիկ Գեւորգյանից փորձեց պարզել՝ արձագանքե՞լ է որեւէ մեկը իր կոչին։ «Դեռեւս պաշտոնական ոչ մի բան չկա, խոսում են հետս, հասկանում են, որ թերեւս միակ պահանջն ու ճիշտ քայլը հրաժարականը կլինի, բայց  առայժմ ոչ մի կոնկրետ ձեռնարկումներ չկան»,–ասաց  Գարիկ Գեւորգյանը։

Ավագանու անդամից նաեւ հետաքրքվեցինք, թե արդյո՞ք կոչի հետ կապված նրան կանչել են որեւէ իրավապահ կառույց։ «Ինչի՞ համար, ի՞նչ եմ արել։ Ես պարզապես կոչ եմ արել, իմ տեսակետը արտահայտել, որը Սահմանադրությամբ է ամրագրված եւ ոչ մի օրենք չեմ խախտել»,–ասաց Գեւորգյանը։

Ի դեպ, Գարիկ Գեւորգյանը «Լուսավոր Հայաստան»-ի անդամ է, սակայն վարչապետի հրաժարականի կոչը ԼՀԿ-ի հետ, ըստ Գեւորգյանի՝ կապ չունի։ «Իմ անմիջական նախաձեռնություն է, դեռ սպասում եմ արձագանքների ու հետո պարզ կլինի հետագա քայլերի ընթացքը»,-մեր հեռախոսազրույցում նշեց  Գորիսի համայնքի ավագանու անդամ Գարիկ Գեւորգյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30