Ամերիկայի ձայն լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման հայեցակարգը։
Մեկնաբանելով թե ինչ բան է հանրային մուլտիպլեքսը, նշել է. «Հանրային մուլտիպլեքսում պետք է գործեն այն Հ/Ը-ները, որոնք սփռում են հանրօգուտ բովանդակություն, չեն զբաղվում կուսակցական կամ ֆինանսական քարոզչությամբ, չեն ապահովում քաղաքական և տեղեկատվական ուղեկցությունը տարբեր քաղաքական ուժերի կամ անհատների, որը երկար ճանապարհ է և մենք պետք է դրան հասնենք։ Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքում կատարվել են որոշ քայլեր՝ եթերը ավելի բովանդակային լինելու համար»։