Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին համերաշխություն հայտնելու գործընթացն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում Ֆրանսիայի հասարակական շրջանակներում. Էդվարդ Նալբանդյան. «Sputnik Արմենիա»

Նոյեմբեր 25,2020 11:49

Sputnik Արմենիայի խմբագրությունը դիմել է 2008-2018 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1999-2008 թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով մեկնաբանել Արցախի անկախության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևը։

Sputnik – Ուրիշ ի՞նչ պետք է անեն բանաձևի նախագծի հեղինակները, որպեսզի այն Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրենք դառնա։

Էդվարդ Նալբանդյան – Ֆրանսիայի կողմից պաշտոնական ճանաչման համար հատուկ օրենք ընդունելու կարիք չկա։ Բավարար է տվյալ հարցով կառավարության որոշումը և այս որոշման հրապարակումը ԱԳՆ-ի կամ լիազորված համապատասխան պաշտոնական ներկայացուցչի կողմից, վերբալ նոտայի կամ որևէ այլ ձևաչափով։

Արդյոք ֆրանսիական կառավարությունը մոտակա ապագայում կգնա՞ նման քայլի։

Պետք է նկատի ունենալ, որ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հասարակակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ գործնականում ազգային կոնսենսուսի է վերածվում։

Բանաձևի գրեթե համանման նախագիծը դեռևս ս.թ. հոկտեմբերի 16-ին ներկայացվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում, որի համահեղինակները երեք տասնյակից ավելի ֆրանսիացի պատգամավորներ են, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի ողջ քաղաքական ներկապնակը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչով Ֆրանսիայի կառավարությանը դիմում են Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտների, քաղաքային իշխանությունների տեղական մարմինները:

Նոյեմբերի 18-ին Փարիզի Քաղաքային խորհուրդը նույնպես բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Նույնատիպ կոչով հանդես են եկել Ֆրանսիայի ակադեմիական շրջանակները, զանազան հասարակական կազմակերպություններ, համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիայի ավելի քան 200 մշակույթի գործիչներ։

Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին համերաշխություն հայտնելու այդ գործընթացն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում Ֆրանսիայի հասարակական շրջանակներում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ուշ է,շատ ուշ է պարոն Նալբանդյան….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30