Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիական փոխադրամիջոցների անվտանգ երթեւեկությունը Լաչինի միջանցքով: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նրանք շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողությունը: Իրավիճակի շուրջօրյա դիտարկում ռուս խաղաղապահներն իրականացնում են 23 դիտորդական կետերում. 12-ը՝ «Հարավ», 11-ը՝ «Հյուսիս» պատասխանատվության գոտիներում:
Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահները ապահովել են Լեռնային Ղարաբաղի 11 հազար քաղաքացիների անվտանգ վերադարձը նախկին բնակավայրեր:
Ռուս խաղաղապահները առավելագույն աջակցություն են ցույց տալիս տեղական իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային երթեւեկությունը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի շենքերի ջրա եւ ջերմամատակարարումը:
Կարդացեք նաև
Ռուս խաղաղապահների պարեկները ապահովում են սննդամթերքով եւ առաջնային անհրաժեշտության ապրանքներով տրանսպորտի անվտանգ երթեւեկը հեռավոր բնակավայրեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ