Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. «Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն, որ նման բացթողումներ են ունեցել, որովհետև համատարած սաբոտաժ ենք ունեցել և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը». «Ժամանակ»

Նոյեմբեր 25,2020 09:50

Պատերազմի օրերին բանակում հանցագործություն գործած բարձրաստիճան որևէ զինվորական մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, թեև զինվորները հստակ նշում են բարձիթողի վիճակի մասին։ Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ պատերազմի չորրորդ օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, հստակ խնդիրներ են մատնանշվել, և ոչ թե պետք է քրգործեր հարուցված լինեին, այլ այդ գործերն արդեն լուրջ առաջընթաց պետք է ունենային:

«Առաջին օրերին նույն Քանաքեռավանից մարդիկ են եկել ու ասել, որ այնտեղ մարդիկ կային, որ ասում էին՝ էս հողը տրված է, այդտեղ մի գնացեք: Այնպիսի բաներ են կատարվել, որ պետք էր դրան ուշադրություն դարձնել: Հազարավոր մարդիկ են դրա մասին խոսել, ես հիմա ընդամենը ընդհանրացնում եմ նրանց ասածը: Այդ մարդկանց պետք է փնտրեին, գտնեին, տեսնեին՝ ինչ է կատարվել: Զինվորը, կամավորը նևրոզ է տանում, որովհետև տեսել է, թե ինչ է կատարվում, իսկ իրավապահ համակարգը լուռ անտարբերությամբ հետևում է, թե ինչ է կատարվում»,- հավելեց փաստաբանը:

Դիտարկմանը՝ զինծառայողները նշում են, որ հրամանատարները լքել են դիրքերը՝ զինվորներին թողնելով մենակ, նշեց, որ ինքն էլ բազմաթիվ օրինակներ գիտի. «Կամ հրամանատարը ձեռքը տնկում է, ցույց տալիս ինչ-որ տեղ, որ գնան հերթափոխ անեն, մարդիկ չեն պատկերացել տարածքը, գնացել անիմաստ մահացել են, մի մասն էլ գերի է ընկել, չի պատկերացրել տարածքը։ Կամ կամավորներին տանում ես առաջին գիծ և չես կանգնում ուղղություն ցույց տալիս, միայն ասում ես՝ էստեղ պետք է պաշտպանեք. այս կարգի բարձիթողի վիճակ է եղել միջանկյալ օղակում։ Որտեղ կազմակերպված են եղել, վիրավորներ ունեցել են, բայց զոհ չեն ունեցել։ Եվ կարևոր է հրամանատարի դերը, որովհետև նա միայն կարող է կողմնորոշել, մարտավարություն մշակել։ Այո՛, կան մեղավորներ, որոնք պետք է կամովին գան ասեն, որ նման բացթողումներ են ունեցել կամ վախեցել են, կամ միտումնավոր են դա արել, որովհետև համատարած սաբոտաժ ենք ունեցել և ցանկացել ենք, որ այս վիճակում ավարտվի պատերազմը, իշխանություն փոխվի, այլ կերպ հնարավոր չէ, մանավանդ, որ այսքան չինքնամաքրվելը հանգեցնելու է նրան, որ հանրության այս տապալված վիճակը շարունակվելու է երկար»։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30