Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանի հրաժարականի պահանջի հանրային ճնշումը էապես չմեծանա, այս կառավարությունը կարող է վերափոխվել ժամանակավոր-երկարատևի. Մարինե Սուքիասյան

Նոյեմբեր 25,2020 13:40

Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը

Մինչ ոչ իշխանական ուժերը գեներացնում են ժամանակավոր կառավարության գաղափարը, Փաշինյանը, ում ձեռքում է դեռևս պետության կնիքը, ինքն է սկսել ժամանակավոր կառավարություն ձևավորել։

Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։

Սա իսկական ժամանակավոր կառավարություն է, ստեղծված շատ կարճ ժամանակի համար։ Նրանից որևէ ակնկալիք չկա, և թերևս իրենք նույնպես գիտակցում են իրենց անիմաստությունը։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող լինել առանց կառավարության և քանի դեռ տեղի չի ունեցել նոր իշխանության օրինական ձևավորում, այս մարդիկ պետք է որոշակի ֆունկցիաներ կատարեն։

Մյուս կողմից, եթե առաջիկայում Փաշինյանի հրաժարականի պահանջի հանրային ճնշումը էապես չմեծանա, ապա այս կառավարությունը կարող է վերափոխվել ժամանակավոր-երկարատևի։ Այն էլի կմնա ժամանակավոր՝ իր անիմաստության և ոչ էֆեկտիվության առումով, բայց կարող է գոյատևել ավելի երկար, կրելով ընթացիկ կոսմետիկ փոփոխություններ։ Սա պետության համար կլինի ամենավատ սցենարներից մեկը, քանի որ պետության կենսական խնդիրները չեն լուծվի, պետությունը կմտնի խորը քաղաքական տնտեսական ստագնացիայի մեջ։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30