Դոլարի փոխարժեքն արդեն մի քանի օր է՝ բարձրացել է. ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 507-508 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ, տարբերությունը՝ 10-13 դրամ:
Ըստ մասնագետների՝ պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այժմ հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է։ Այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում:
Իրենց հերթին տնտեսագետները բնակչությանը խորհուրդ են տալիս սառը դատել ու համբերել եւ արհեստականորեն չնպաստել դոլարի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը, քանի որ ե՛ւ 2009-ի փետրվարին, ե՛ւ 2014-ի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտ տուժել են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։