Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն անգամ հստակ սահմանային բաժանում դեռևս չի ստացել, Հայաստանը դեռևս չի ստացել հստակ հավաստիացումներ գերիների փոխանակման հարցում. «Ժամանակ»

Նոյեմբեր 25,2020 09:20

Նոյեմբերի 9-ի համատեքստում շատ պարզ է, թե ինչ են շահել կամ ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, անգամ Իրանն ու Մինսկի խմբի համանախագահ երկրները, նույնիսկ Իսրայելը, Մեծ Բրիտանիան, բայց ոչ Հայաստանը: Հայաստանն անգամ հստակ սահմանային բաժանում դեռևս չի ստացել, Հայաստանը դեռևս չի ստացել հստակ հավաստիացումներ գերիների փոխանակման հարցում: Հայաստանը ստացել է միայն մարդասիրական օգնության խմբաքանակներ, ինչը էլ ավելի է թշվառ դարձնում ընդհանուր պատկերը: Մյուս կողմից, իսկ ինչպե՞ս պետք է ստանա Հայաստանն ավելին: Հայաստանն ավելին պետք է ստանա ավելին խոսելու պարագայում: Այսինքն՝ ավելին ստանալու համար առնվազն պետք է ուզել, պահանջել այդ ավելին, ինչը նշանակում է դնել հարցադրումներ, առաջ քաշել իրավունքի խնդիրներ: Դա առաջին հերթին նշանակում է կարգավիճակ և դրանից ածանցվող տարբեր հարցադրումներ: Առավել ևս որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան շատ հստակ, իսկ ԱՄՆ-ն բավականին թափանցիկ ակնարկով խոսել է դրա մասին, այդ խնդիրներին հետամուտ լինելու մասին: Այդ իմաստով, Հայաստանն առայժմ գործնականում լուռ է:

Մյուս կողմից պարզ է, որ հարցերը գտնվում են ՌԴ խնամքի ներքո, իսկ այդ երկրի նախագահը, եթե ինչ-որ բան գիտե, գոնե առայժմ չի ասում: Այդ պարագայում, իհարկե, ըստ էության ոչ թե Արցախի, այլ ընդհանրապես Հայաստանի կարգավիճակի հարցն է սեղանին: Այսինքն՝ ներկայումս ինչ կարգավիճակ ունի Հայաստանը արցախյան գործընթացում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30