Արմավիր քաղաքի փոքրիկ բնակիչ Վահե Հովհաննիսյանը, որ պատերազմի ընթացքում լայն հանրությանը հայտնի դարձավ հատով ընկույզ վաճառելով եւ հավաքած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելով, պարզվում է, հիմա էլ ձեռքի աշխատանքներ է պատրաստում ու վաճառում։ Նպատակը չի փոխվել․ գումարը կծառայեցվի զինվորի կարիքներին։
Մեկ հատիկ ընկույզը վաճառելով 1000 դրամով՝ Վահեն ավելի քան 4 միլիոն դրամ արդեն փոխանցել է հիմնադրամին։
– Վահե, կհիշե՞ս, ամենամեծ գումարը, որ մարդիկ վճարել են մեկ ընկույզի դիմաց, որքա՞ն է եղել։
– Հիշում եմ, որ ամենասկզբից մաման գումար տվեց, հետո տատին, բայց երբ արդեն տարա դրսում վաճառելու, մի մարդ 250 հազար դրամ տվեց ու մեկ հատիկ ընկույզ առավ, ու էդպես էլի։ Հետո այդ մարդը եկավ ու էլի գնեց, տվեց 100 դոլար։
Կարդացեք նաև
– Հայաստանին չհաջողվեց այս պատերազմում հաղթել։ Ինչպե՞ս ընդունեցիր այդ լուրը։
– Նեղվել էի։
– Դեռ նեղվա՞ծ ես։
– Հա, շատ։ Հայրենիք չեն պարտվում։
– Քո կարծիքով ի՞նչ պետք է արվի, որ Հայաստանն ավելի ուժեղ լինի։
– Պետք է շատ պոպոք վաճառեինք։ Բոլոր երեխաները պետք է վաճառեին, շատ փողեր պետք է աշխատեին։ Ամեն ինչ պետք էր վաճառել։ Հարուստները մի քիչ շատ փող տային։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում