Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ինձ համար դա ավելի կարեւոր հարց է, քան քաղաքական ցանկացած հարց՝ ով է լինելու նախարար, ով չի լինելու նախարար». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 25,2020 07:30

«Իմ քայլը» խմբակցությունը երեկ փակ նիստ էր հրավիրել, որին շատ կարճ ժամանակով մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հանդիպումից հետո խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են պատերազմից հետո Արցախում ստեղծված խնդիրները:

Անդրադառնալով գերիների եւ անհետ կորածների խնդրով ձեռնարկվող քայլերին՝ Իգիթյանն ասաց, որ դիվանագիտական բոլոր ճանապարհներով, այդ թվում խորհրդարանական դիվանագիտության ճանապարհներով այդ հարցը պետք է բարձրացվի:

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ խմբակցության նիստում ինքը կոնկրետ բարձրացրել է հետեւյալ հարցը՝ որ անհետ կորածների եւ գերիների ծնողները ոչ թե պետք է իրենք գնան տարբեր ատյաններ իրենց երեխայի մասին տեղեկություն իմանալու, այլ տանը կամ որեւէ այլ տեղ նստած օրը 2 կամ 3 անգամ իրենց պետք է ասեն՝ նորություն չկա կամ նորություն կա: Ըստ Իգիթյանի, սա պետք է լինի պետության վերաբերմունքը:

«Օգտագործելով Եվրոպայում, միջազգային կառույցներում, Ռուսաստանում իմ կապերը մի քանի հարցեր փորձում ենք բարձրացնել, որովհետեւ անորոշությունները շատ են եւ լուծումները պետք է լինեն ժամ շուտ: Ինձ համար դա ավելի կարեւոր հարց է, քան քաղաքական ցանկացած հարց՝ ով է լինելու նախարար, ով չի լինելու նախարար. դա կարեւոր է, չեմ ասում կարեւոր չէ, բայց կան հրատապ հարցեր, որոնք ցավոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների շրջանակներից, հնարավորություններից դուրս են»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ ի վերջո տեղի է ունեցել անարդար մի բան եւ իրենք ու միջազգային գործընկերները պետք է այդ հարցը բարձրացնեն՝ Թուրքիայի մասնակցությունը, ջիհադիստների մասնակցությունը եւ այլն:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30