«Պատերազմի օրերից սկսած մինչ այսօր տարբեր երկրների քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից ճանաչվում է Արցախի անկախությունը։ Այսօր Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագիծ է քննարկվելու Ֆրանսիայի Սենատում։
Արցախի անկախության ճանաչման գործընթացի քաղաքական-իրավական արդյունքների թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Նրա խոսքով, Արցախի անկախության ճանաչումը քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից առավելապես քաղաքական գործընթաց է. «Միջազգային իրավունքի տեսակետից Արցախն իր անկախությունը հռչակել է իրավական գործընթացների արդյունքում դեռ 1992 սեպտեմբերի 2-ին։ Որեւէ երկիր դա կասկածի տակ չի դնում, որովհետեւ իրավական գործընթացի արդյունքում ապահովվել են մարդու հիմնարար իրավունքները՝ արտահայտվելու ազատությունը, հավաքների իրավունքը եւ այլն։ Արդյունքում, Արցախի բնակչությունն ազատորեն իր կամքն է արտահայտել է, ինչն էլ ընդունվում է միջազգային հանրության կողմից։ Երբևիցե չենք տեսնի մեկին, որն այդ գործընթացը կասկածի տակ դրած լինի»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում