Լեռնային Ղարաբաղում, շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Հյուսիսային եւ Հարավային հատվածներում շարունակվում է կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողությունը: Ռուս խաղաղապահները վերահսկողություն են իրականացնում 23 հենակետերում:
Ռուս խաղաղապահներն աջակցում են նաեւ տեղի իշխանություններին`«խաղաղ կյանքի» կազմակերպման հարցերում, ինչպես նաեւ ականազերծման աշխատանքներում են ինտենսիվ մասնակցություն ունենում: Մասնավորաբար, Ստեփանակերտում հայտնաբերվել է հինգ պայթյունավտանգ իր, դրանք տեղափոխվել են հատուկ սահմանված վայր եւ ոչնչացվել: Խաղաղապահ առաքելության իրականացման օրից մինչ օրս Ստեփանակերտում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 57 պայթյունավտանգ իր:
Ռուս խաղաղապահներն ապահովում են նաեւ փախստականների անվտանգ վերադարձը: Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել, ընդհանուր առմամբ 1895 փախստական: 13 հազարից ավելի մարդ`խաղաղապահների աջակցությամբ, վերադարձել են իրենց նախկին բնակության վայրերը:
Ստեղծվել են հատուկ ստորաբաժանումներ`ՌԴ, Ադրբեջանի եւ ԼՂՀ ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ, որոնք զբաղվում են զոհվածների դիակների հայտնաբերմամբ եւ դուրս բերմամբ: Հայտնաբերված դիակները`Կարմիր խաչի միջոցով փոխանցվում են կողմերին:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ