Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ: Ամաչում եմ…»

Նոյեմբեր 25,2020 00:54

ՀՀ ԱԺ պատգամավոր, օրերս «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Թագուհի Թովմասյանը իր ՖԲ էջում լուսանկար է տեղադրել.

Համացանցում օրերս հայտնվող կադրերը մեկը մեկից սահմռկեցուցիչ են: 21-րդ դարում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյության պայմաններում, արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու կարելի է ասել անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ: Գիշերային չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ 121 բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, կարծում էի՝ գոնե այդ հանձնման գործընթացը կազմակերպված կիրականացվի, պատերազմի տարերայնությունը, թափթփվածությունը այլեւս չեն իշխի մեզ: Բայց ոչ, հայը իր տունն է դատարկում, ադրբեջանցին ծաղրում է նրան՝ իր տան բակում նկարահանում տնից փախուստը, մյուսին գերի է վերցնում, հետո խաղ անելով վերադարձնում, երրորդը անձամբ շնորհակալություն հայտնում ադրբեջանցուն, որ թույլ է տալիս իր իրերը դուրս հանել տանից: Խիստ մտահոգիչ իրավիճակ է։

Մենք պետություն ունե՞նք։

Ո՞ւր են մեր պետական կառույցները։ Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ։ Ու՞ր են մեր փրկարարները, խաղաղապահները, ոստիկանները, ուժայինները․.․Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է։

Հ.Գ. Լուսանկարում արցախցին շնորհակալություն է հայտնում ադրբեջանցի համազգեստավորից, որ թողնում է իր տան իրերը դատարկել:
Ստոպ կադրը՝ տեսանյութից: Ամաչում եմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30