Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Նիկոլը պետք է հասկանա, որ այս ճանապարհը կործանարար կլինի ոչ միայն իր, այլեւ պետության ու պետականության համար»

Նոյեմբեր 25,2020 00:07

Կառավարության շենքի առջեւ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է. «Ամեն կերպ ճնշում, բերման են ենթարկում մեր քաղաքացիներին, ովքեր իրենց բողոքն են արտահայտում: Սա է Նիկոլի ձեռագիրը: Բայց ինքը պետք է հասկանա, որ այդ ճանապարհով չի կարող հեշտ դուրս գալ: Ինքը ընդհանրապես պատերազմի ընթացքում էլ ավելի շատ մտածում էր ոչ թե պատերազմը հաղթելու, այլ՝ ինչ պիտի անի, ինչպես խոսի: Շատ հաճախ իր հարցերն ուղղված էին ներքին լսարանին եւ ինչպես միշտ, իր գլխավոր նպատակը իր իշխանությունը պահելն է: Հիմա էլ անամոթաբար կպել է աթոռից:

Մարդկանց աչքերին ո՞նց է նայում, չգիտեմ: Ինքն ամեն ինչի պատրաստ է: Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ մի անգամ էլ ասեմ. Նիկոլը իր իշխանությունը պահելու համար այս ժողովրդին, մեր ժողովրդին մեկ անգամ եւս տանելու է նոր սադրանքների: Այսինքն, ինքն իր իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաեւ Երեւանում արյուն թափելու եւ իր բազմաթիվ մեղքերին եւս մեկը ավելացնելու: Եվ սա նաեւ պետք է հասկանա, գիտակցի եւ այդ ճանապարհը չընտրի: Որովհետեւ այդ ճանապարհը կործանարար կլինի ոչ միայն իր համար, այլ նաեւ մեր պետության եւ պետականության համար:

Մեզ այս երկու-երեք օրը, այս միջանկյալ հատվածը անհրաժեշտ էր վերակազմակերպելու, մեր ծրագրերը մշակելու, բանակցությունները շարունակելու: Առաջիկա օրերին հանդես կգանք եւ հանրահավաքի եւ այլ միջոցառումների՝ մեր ծրագրերով: Բայց զուգահեռ տեսնում ենք անհնազանդության ակցիաները, բողոքները շարունակվում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30