Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությամբ անհրաժեշտ է հիմնավորել , որ պաշտոնատար անձը կարող էր թույլ չտալ կամ կանխել վտանգավոր հետեւանքների առաջացումը

Նոյեմբեր 25,2020 13:30

Նիկոլն այստեղ որեւէ անելիք չունի

 Վարչապետը հիմա էլ քաղաքական օրակարգ է բերել «հռչակագիր» կամ  ճանապարհային քարտեզ` Հայաստանը եւ Արցախը կայունացնելու, ԵԱՀԿ ձևաչափի գործունեությունը վերականգնելու, Արցախից տեղահանվածներին իրենց հայրենի օջախները վերադարձնելու, զինված ուժերում բարեփոխումները մեկնարկելու մասին, իսկ կատարողի դերը ստանձնել է իրեն:

Կարծում եմ, սրանք խաբկանք են, քանզի անկայունությունը առաջացել են իր ոչ պատշաճ գործողությունների պատճառով:

Ըստ որում, երբ անտեսելով ԵԱՀԿ ձեւաչափի խաղաղ բնույթի առաջարկները, նա գնաց անհեռանկար պատերազմի, այնուհետեւ սեփական ժողովրդից եւ պետության գլխից գաղտնի կամ առանց խորհրդակցելու ինքնագլուխ, ստորագրեց Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպարատ պայմանագիրը, թշնամուն հանձնելով արյան գնով գրավված պատմական հայոց հողերը կամ յոթ շրջանները, եւ Արցախի տարածքի մի զգալի մասը:

Հիմա մանրամասնենք ճանապարհային քարտեզը:

ԵԱՀԿ ձեւաչափն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահղացումն է եւ խորիմաստ դիվանագիտական հնարք:

Դա Արցախի հակամարտությունը խաղաղ լուծելու երաշխիքն էր, իսկ Արցախի կարգավիճակի խնդիրը թողնվեց ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան պետությունների հայեցողությանը:

Երբ Նիկոլը ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից`համանախագահներից գաղտնի ստորագրեց հայտնի եռակողմ համաձայնագիրը, դրանով իսկ ԵԱՀԿ ձեւաչափի առարկան ,այսինքն, տարածքները վերադարձնելու վիճահարույց խնդիրը ուժը կորցրեց կամ վերացավ:

Ձեւաչափում մնացել է միայն Ղարաբաղի մի կտորի կարգավիճակի հարցը, որը գերտերությունները լուծելու են իրենց պետությունների շահերին համահունչ` տարածքային ամբողջականության սկզբունքով (Նիկոլն այստեղ որեւէ անելիք չունի):

Հետեւաբար, ԵԱՀԿ ձեւաչափի վերականգնումը աբսուրդ է եւ ոչ իրատեսական:

Հաջորդը, ներկայումս եռակողմ համաձայնագրի հիմքով, հանձնված տարածքներից հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանում են եւ տեղահանվողները վրդովված վառում են իրենց օջախները:

Տեղի ունեցածը ոչ թե տարհանվածներին հայրենի օջախները վերադարձնելն է, այլեւ ցեղասպանություն, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Ինչ վերաբերվում է բանակը բարեփոխելու մեկնարկին, ապա այդ մեկնարկը սկսվելու էր, երբ պաշտպանության բանակի շտաբի պետն անվտանգության խորհրդում ներկայացրել կամ զեկուցել է պաշտպանության բանակի  ռազմական կարողությունների, անբավարար վիճակի, ինչպես նաեւ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստության մասին կամ` դրանից առաջ:

Ի դեպ, կապիտուլյացիայից  հետո ՊԲ շտաբի պետը հայտարարեց, որ պատերազմի չորրորդ օրը վարչապետին ներկայացնելով ռազմական գործողությունների վիճակը, նրան հորդորել է  միջոցներ ձեռնարկելու` պատերազմը դադարեցնելու համար: Իսկ դրանից հետո բազմիցս նախազգուշացրել է:

Վ. Պուտինը միաժամանակ հայտարարել է, որ դեռ հոկտեմբերի կեսերին ծագած պատերազմը դադարեցնելու տարբերակ եղել է, որին համաձայնել է Ադրբեջանի նախագահը: Իսկ վարչապետ Փաշինյանը անհասկանալի պատճառով հրաժարվել կամ մերժել է: Փաշինյանը այս հանգամանքն իր ասուլիսում ընդունեց , որ օգտակար տարբերակ առաջարկվել է:

ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը հայտարարել է, որ կոնֆլիկտի հենց սկզբից նախագահ Պուտինը վարչապետ Փաշինյանին առաջարկել է օգնություն, սակայն վերջինը չի համաձայնվել արեւմուտքի խորհրդով:

Օգնության մասին պնդել են նաեւ հայտնի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանը, Ռոման Բաբայանը: Պաշտպանության բանակի վերահսկողության ծառայության պետ Մ.Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ մոբիլիզացիան եւ համալրումը կատարվել են ոչ պատշաճ:

Այդ հայտարարությունների համադրումը ենթադրյալ կասկած է առաջացնում, որ պաշտոնատար անձը անբարեխիղճ վերաբերմունք  է ցուցաբերել իրեն պաշտոնական պարտականությունների կատարելու նկատմամբ, որի հետեւանքով քաղաքացիների իրավունքների ու պետական շահերին վնաս է պատճառվել`պաշտոնական անփութություն, քրեական օրենսգիրք, 315 հոդված, 2-րդ մաս:

Փորձենք դիտարկել պաշտոնական անփութություն հանցագործության քրեաիրավական էությունը:

Պաշտոնական անփութությունը համարվում է անզգուշությամբ հանցագործություն, իսկ մեղքը`կարող է լինել ինքնավստահությամբ (թեթեւամտություն), կամ անփութության ձեւերով. քրօր 30 հոդված:

Ի դեպ, այս երկու դեպքերում էլ քննությամբ անհրաժեշտ է հիմնավորել , որ պաշտոնատար անձը կարող էր թույլ չտալ կամ կանխել վտանգավոր հետեւանքների առաջացումը:

Պաշտոնական անփութության օբյեկտիվ կողմը բնութագրվում է գործողություն եւ անգործություն ձեւերով, որոնք ազդում են քրեական օրենքում թվարկված քաղաքացիների կամ կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին կամ պետության օրինական շահերին կամ խոշոր չափերի վնաս պատճառելու հետեւանքների առաջացմանը:

Պաշտոնական անփութությունը անգործության ձեւով կատարված է համարվում, երբ պաշտոնատար անձը չի կատարում այն գործողությունները, որոնք մտնում են իրեն պաշտոնական լիազորությունների մեջ, օրինակ, օրենքի, հրամանի, կարգադրության եւ այլ պահանջները:

Պաշտոնական անփութությունը գործողության ձեւով տեղի է ունենում այն դեպքում,երբ հանցավորը պարտավորությունները չի կատարում բարեխիղճ կամ լիարժեք ձևով: Օրինակ, սխալ է կատարում կամ անժամանակ, եւ այլն:

Պաշտոնական անփութությունը ավարտված է համարվում հանցագործության հետեւանքները վրա հասնելու պահից:

Հանցագործության սուբյեկտը հատուկ է , կարող է լինել միայն պաշտոնատար անձը (պաշտոնատար անձանց ցուցակը թվարկված է ՀՀ քրօրում 308 հոդվածի 3 մաս ):

Իմիջիայլոց, պաշտոնական անփութություն հանցագործության պարագայում հաշվի է առնվում նաեւ կոնկրետ պաշտոնատար անձի պատշաճ վերաբերմունքի սուբյեկտիվ ֆակտորները կամ նրա անձնական առանձնահատկությունները`դրանք են փորձը, որակավորումը, կրթության մակարդակը, առողջական վիճակը եւ այլն:

Հետեւաբար, եթե պաշտոնատար անձը իրեն պաշտոնական պարտականությունները չի կատարել անփորձության , թերի որակավորման, կրթության մակարդակի կամ առողջական վիճակի հետեւանքով, ապա արարքը պաշտոնական անփութություն հանցակազմ չի առաջացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշյալ սուբյեկտիվ գործոնները` բավարար փորձ, կրթության բարձր մակարդակ, որակավորում, եւ այլն, կարծում եմ , չունի, հետեւաբար, դրանք ազդել են անցանկալի հետեւանքների առաջացմանը կամ` վրա հասնելուն:

Կապիտուլյացիայի պայմանագրի պատճառով Հայաստանը հայտնվելու է նոր մարտահրավերների առջեւ, իսկ գործող վարչապետն իր սուբյեկտիվ գործոններով չի կարող հանգուցալուծել ի օգուտ Հայաստանի շահերի:

Ուստի Հայաստանը պետք է ունենա նոր ղեկավար եւ կառավարություն, ովքեր ունեն բարձր կրթական համակարգ, պետական ղեկավարման եւ դիվանագիտական աշխատանքների բավարար փորձ, զարգացած ինտելեկտ:

Ըստ իս, այդպիսի անհատներ են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը եւ գործող նախագահ Արմեն Սարգսյանը…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնի համաձայնագրի հետեւանքով երկրում առաջացած անկայունության առնչությամբ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, քննարկումներ կամ խորհրդակցություններ է անցկացնում:

Դրանից բխող, նախագահը հայտարարեց, որ վարչապետը ստեղծված իրավիճակում պետք է հրաժարական ներկայացնի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակվեն:

ՀՀ նախագահից, ով պետության գլուխն է, խնդրում եմ պրակտիկ եւ գիտնական մանկավարժ իրավաբանների ներգրավմամբ քննարկել նաեւ  ռազմական գործողությունները կանխելու եւ վտանգավոր հետեւանքները խափանելու համար վարչապետը եւ այլ պաշտոնատար անձինք  իրենց պաշտոնական պարտականությունները կատարել են բարեխիղճ, թե նրանց անբարեխիղճ, կամ ոչ պատշաճ գործողության կամ անգործության պատճառով են առաջացել քաղաքացիների իրավունքներին եւ պետական օրինական շահերին վնաս պատճառելը կամ զգալի վնաս հասցնել հետեւանքները :

Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը վերջերս ասուլիսում հայտարարեց, որ հայտնի համաձայնագրի դրույթները մշակել են եւ համաձայնության են եկել Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Իսկ Ռուսաստանը այդ փաստաթղթում հանդես է եկել միջնորդ կողմի դերում եւ իր վրա է վերցրել խաղաղության պաշտպանումը:

Այս պարագայում նկատվում է, որ պաշտոնատար անձը` վարչապետը միանձնյա մշակել եւ վավերացրել է կապիտուլյացիայի համաձայնագիրը, երբ այն օրենքով սահմանված կարգով պահանջում էր կոլեգիալ քննարկում եւ համապատասխան մարմինների համաձայնությունը:

Կարծում եմ, պաշտոնատար անձը կատարել է գործողություն, որը ակնհայտ դուրս է իր լիազորությունների շրջանակից եւ վնասվել է քաղաքացիների իրավունքները եւ պետության շահերը առաջացնելով ծանր հետեւանքներ/քրօր 309հոդված, 3-րդ մաս/:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ

իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30