Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կարող ենք անել, մեր երկրի կեսը տվել են, ի՞նչ անենք». «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 24,2020 23:25

«Ամերիկայի ձայն». Ասկերանում նախկին ոստիկանապետի տեղակալ, նռան այգիներ մշակող Վարդգես Հարությունյանը պատասխանի է սպասում, թե որտեղով են անցնում նոր սահմանները Հայաստանի կողմից տարածքը զիջելուց հետո, որպես տարածաշրջանում շաբաթներ շարունակվող մարտերը դադարեցնելու Ռուսաստանի միջնորդությամբ կնքված գործարքի մաս:

Այգեպանը գնացել է այգի և տեսել, որ այնտեղ արդեն ադրբեջանցի զինվորներ են:

«Իրենց զինվորները նստած են այնտեղ: Եթե սա մեր հողն է, ինչ-որ բան կանեն իշխանությունները: Եթե իրենցն է, ի՞նչ կարող ենք անել, մեր երկրի կեսը տվել են, ի՞նչ անենք»,-ասել է նա:

Վարդգես Հարությունյանի հարցին իշխանությունների որևէ շրջանակից չեն պատասխանել: Միայն ասել են՝ այն հատվածում դեռ սահմաններ չկան, դեռ հայտնի չէ սահմանային գիծը որտեղով է անցնելու:

Մինչ հայ-ադրբեջանական սահմանները մտահոգությունների առիթ են տալիս շատերին, ոմանք հետևելում են իշխանությունների կոչերին և վերադառնում իրենց տներ: Դրանք, սակայն, հեռու են այն վիճակից, որը բնակիչներն էին թողել:

«Շատ տների պատուհանները ջարդված են, ցելոֆոն ենք տանում, որ փակենք»,-ասում է Ղարաբաղ վերադարձած մի կին, ում տան պատուհանները ադրբեջանական ռմբակոծություններից փշրվել են:

Տարատեսակ թույլատրելի և արգելված զենքերով ռմբակոծված Ստեփանակերտում հետ պատերազմյան քաոսը շտկելու համար բնակիչներին օգնության են հասնում կամավորները: Նրանք օգնություն և սնունդ են բաժանում Ստեփանակերտ վերադարձողներին: Կամավորները ասում են, որ մարդասիրական օգնության նվիրատվությունները գալիս են հայկական սփյուռքից:

«Մարդիկ առանց տան և առանց որևէ բանի են մնացել: Նրանց հանել են իրենց հայրենի գյուղերից, իրենց տներից»,-ասել է կամավորներից մեկը:

Իրենց հերթին Բաքվից հաղորդում են՝ մոտավորապես 600,000 ադրբեջանցի տեղահանվել է 1990-ականների պատերազմի հետևանքով:

Վերջին պատերազմից հետո, մինչդեռ, հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ադրբեջանցիներին ավելի շատ տարածք է վերադարձվել: Բաքվից «AP» գործակալությունը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը ուրբաթ օրն Աղդամ մտնելուց հետո հայտնաբերել են, որ հանձնված հողերի մեծ մասն անբնակ է: Աղդամ քաղաքը, որտեղ ժամանակին ապրում էր 50,000 մարդ, այժմ ավերակ է:

62-ամյա Ադիլ Շարիֆովը, ով 1992-ին լքել է իր հայրենի քաղաքը առաջին պատերազմի ժամանակ և ապրում է Ադրբեջանի  մայրաքաղաք Բաքվում, գիտի, որ նման ավերածություններ կտեսնի, եթե վերադառնա Ջաբրայիլ քաղաք:

«Այն օրը, երբ ես վերադառնամ, ամենամեծ երջանկությունը կլինի», – «AP»-ին ասել է նա:

Տարիներ շարունակ, ադրբեջանցու խոսքով, նրանք գիտեին, որ ավերածությունը մեծ է: «Ես նույնիսկ ավելի լավ տուն կկառուցեմ», -ասել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30