Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին։
«Ռուսաստանը ջանքեր է գործադրում որպես միջնորդ՝ երկարատև հակամարտություններից մեկի կարգավորման գործում։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի կանգնեցնենք ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրեց մեր բարեկամ երկրներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան։ Մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև, ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին։
Եվ գլխավորը, ինչին մենք կարողացանք հասնել, արյունահեղությունը դադարեցնելն էր, ամրագրել այն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունում։ Այժմ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին և հումանիտար բեռը։ Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունանում է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ