Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը պահպանում է դրական ընթացքը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ երկրի բյուջեի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։ Հայտնում է ТАСС-ը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևոր ասպեկտն են։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»,- շեշտել է Չավուշօղլուն։
«Չնայած հարցերի առկայությանը, որոնց շուրջ մենք Ռուսաստանի հետ չենք կարող համաձայնության գալ երկխոսության հետ, մենք ձգտում ենք պահպանել ակտիվ երկխոսությունը և գալ ընդհանուր հայտարարների։ Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ գրանցել, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում»։
Ըստ Չավուշօղլու, առաջիկա ժամանակահատվածում Թուրքիան «կշարունակի հավատարիմ մնալ (ՌԴ-ի) ռազմավարական մոտեցմանը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ