Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում պետություն չկա։ Մենք ականատես ենք լինում պետության քարշ գալուն». Սարհատ Պետրոսյան

Նոյեմբեր 24,2020 19:22

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

  1. Հանդիպում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ
  2. Հանդիպում «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հետ
  3. Հանդիպում «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ
  4. Հանդիպում «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի հետ
  5. Հանդիպում «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ
  6. Հանդիպում «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ
  7. Խորհրդակցություն արցախյան պատերազմում գերևարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման,

ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ

  1. Այց ռազմարդյունաբերական ընկերություններ
  2. Հանդիպում գերևարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Սա Նիկոլ Փաշինյանի երեկվա հասանելի գրաֆիկն է։ Եթե հաշվենք, որ գործարարներից յուրաքանչյուրի հետ հանդիպումը տևել է 30 րոպե, խորհրդակցությունն ու վերջին հանդիպումը 1,5 ժամ յուրաքանչյուրը, իսկ այցը նվազագույնը 2 ժամ, ապա ստացվում է երեկ 8 ժամ միայն հանրության համար հասանելի «աշխատանքներ» են կատարվել։

Ենթադրաբար կոլապսային վիճակով ու ռազմական դրությամբ պայմանավորված Փաշինյանը գոնե երկու անգամ պետք 30-ական րոպե տրամադրեր Արցախի իրադրության վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, փորձեր ստանալ անվտանգային իրավիճակի մասին ինչ-որ թարմացումներ ու վերլուծություններ, եթե ժամանակ մնար մի քիչ հետաքրքրվեր ԿՈՎԻԴ-ի խնդիրներով, էլ չեմ ասում կադրային ընթացիկ փոփոխությունների ստորագրումն ու մնացած գործառույթները։ Լավ կլիներ նաև ժամանակ տրամադրել մի քիչ մտածելուն ու անհրաժեշտ եզրակացություններ անելուն…

Այս ամենն ուղղակի գրում եմ, որ ֆիքսենք. այս ողջ շոուն արվում է հանրության մոտ գործ անելու իմիտացիա ստեղծելու համար։ Իրականում պետություն չկա։ Մենք ականատես ենք լինում պետության քարշ գալուն, որի յուրաքանչյուր քարշ գալը նշանակում է մեկով պակաս գյուղ, մեկով ավելի տանջամահ եղած գերևարված զինվոր, մեկ հուսալքվող ընտանիք Արցախից, մեկ ազգին անթասիբ համարող ու արտագաղթող ընտանիք և այսպես շարունակ…

Այնպես, որ #դուխիով հրաժարականն այլընտրանք չունի…

 

1. Հանդիպում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ 2. Հանդիպում «ՍԻԼ կոնցեռն»...

Posted by Sarhat Petrosyan on 2020 թ. նոյեմբերի 24, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30