Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մետրոպոլի խորհուրդը հայցում է Ֆրանսիայի կառավարությունից Արցախի Հանրապետությունը ճանաչումը

Նոյեմբեր 24,2020 18:07

ԳՐԵՆՈԲԼ-ԱԼՊ ՄԵՏՐՈՊՈԼԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զինվորականների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի՝ մասնավորապես կլաստերային զենքերի, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի գործածմամբ ադրբեջանաթուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագիրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:

Հիշեցնենք, որ Արցախը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ․-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերադարձնել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, անխնա պատերազմ սկսեց նրա դեմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու համար գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։

Իրենց կեղեքողից փախչելով՝ բոլորովին անօգնական խաղաղ բնակիչները գաղթի ճամփան բռնեցին դեպի Հայաստան: Արցախի տարածքը գրեթե կեսով կրճատվել է: Հիվանդանոցներն ու բուժկետերը խիստ ծանրաբեռնված են և այլևս համապատասխան քանակությամբ դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ չունեն հատկապես Covid-ի համաճարակից ստեղծված իրավիճակում, երբ թեստավորված անձանց 50%-ը վարակակիր է: Սա մարդասիրական աղետ է Արցախի Հանրապետության գրեթե ողջ 150,000 տեղահանված բնակիչների համար:

Սփյուռքի և հատկապես Ֆրանսիայի հայերը համախմբված կերպով օժանդակության ալիք բարձրացրեցին՝ հավաքելով դրամական օգնություն և դեղորայք, սակայն ավիափոխադրումները բավականին թանկ են, իսկ կարիքներն օրեցօր ավելի ու ավելի են մեծանում:

Մետրոպոլը երկար տարիներ ի վեր ընդհանուր պատմություն ունի հայազգի ֆրանսիացիների կամ Հայաստանի հետ (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի այդ, մեր տարածքի գրավչությունն ու էությունը միշտ կրել են օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներ:

Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու և մեր շրջանի տարածքում և ամբողջ Ֆրանսիայում առաջ եկած զորակցության ոգուն արձագանքելու համար, Մետրոպոլի խորհուրդը.

Հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30